Տավուշի մարզում շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. կա 11 տուժած
դիտումներ: 3787
Վիրավորներից մի մասին ավտոմեքենայից դուրս են բերել զինծառայողները, մի մասին էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով, բոլոր վիրավորները պայմանագրային զինծառայողներ են, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: