ԱՄՆ պեոտդեպարտամենտը գնահատել է Ռուսաստանի ռազմական գործունեությունը
Նշվում է, որ Պետդեպարտամենտում Ռուսաստանի բաց լինելն իր ռազմական գործունեության մասին տեղեկատվություն տրամադրման հարցում բավարար չէ: Այդ գործողությունները նախատեսված են վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների մասին 2011թ. Վիեննայի փաստաթղթով (WD):
Փաստաթղթում Ռուսաստանի հասցեին որպես մեղադրանքներ մեջբերվում են «Ղրիմի գրավումը» և «Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների վարումը»:
Փաստաթղթում նշվել է նաև, որ Ռուսաստանն, իբրև, հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել Հարավային Օսիայում և Աբխազիայում իր զորամասերի, ինչպես նաև «Կուրսկի օդանավակայանում» զորամասի և Ղրիմի առափնյա պահպանության ստորաբաժանման մասին:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը արձագանքել էր ամերիկյան նոր հրթիռների գործարկման հարցում արևմտյան երկրների դիրքորոշմանը: