Հայերեն   English   Русский  

Հայ-թուրքական սահմանի բացման համար մեր նախապայմանը շարունակում է մնալ Ղարաբաղյան հարցը. Էրդողան


  
դիտումներ: 805

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիա իր ուղևորության ընթացքում ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ: Օրակարգային մի շարք հարցերի հետ մեկտեղ լրագրողներին հետաքրքրել է, թե արդյոք Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իշխանությունները պատրաստվում են նոր քայլերի դիմել, օրինակ` բացել հայ-թուրքական սահմանը:

Էրդողանը, պատասխանելով այս հարցին, նշել է, որ Թուրքիայի համար առաջնային պայմանը շարունակում է մնալ ԼՂ հարցը: «Քանի դեռ քայլեր չեն արվում Ղարաբաղյան հարցում, մենք չենք կարող բացել սահմանները: Պուտինի, Օլանդի և Օբամայի հետ մեր զրույցներում նրանց ասում էին, որ զբաղվել և զբաղվելու են այս հարցով: Սակայն ոչ մի արդյունք չկա»,-հայտարարել է Էրդողանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: