ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
Արոնյանը հանդես եկավ սպիտակ ֆիգուրներով և 40-րդ քայլում համաձայնեց կես միավորի։
Արոնյանն ու Նակամուրան 3-ական միավորով կիսում են 10-11-րդ տեղերը։
Օգոստոսի 25-ին անցկացվելիք 8-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ։