Հայերեն   English   Русский  

Թրամփը մեղադրանքներ է հնչեցրել Օբամային հասցեին


  
դիտումներ: 521

«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ամերիկայի նախկին առաջնորդ Բարաք Օբամային ՌԴ-ին Ղրիմի բռնակցման մեջ է մեղադրել: Գրում է Gazeta.ru-ն:

Համապատասխան հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ G7- ի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում:


Թրամփը կարծում է, որ Օբամային խաբել են:

Ամերիկացի առաջնորդը մեղադրում է իր նախորդին այն բանի համար, որ նա կարող էր կանխել Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, բայց չարեց դա:

Թրամփը նաև հայտարարել է, որ թերակղզու տարածքը շատ կարևոր է: Թրամփի խոսքով՝ այնտեղ ռուսական սուզանավեր կան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Ռուսաստանի պատճառով G7- ի առաջնորդների հետ Թրամփի վեճի մասին:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: