Հայերեն   English   Русский  

Forbes ամսագիրը հրապարակել է 2019 թ. ամենաբարձր վարձատրվող երգչուհիների վարկանիշը


  
դիտումներ: 1159

Forbes ամսագրի վարկածով Թեյլոր Սվիֆթը գլխավորել է 2019 թ. ամենաբարձր վարձատրվող երգչուհիների վարկանիշային աղյուսակը: Նրա տարեկան եկամուտը գնահատվում է 185 միլիոն դոլար: Գրում է Russian.rt.com-ը:

Հրապարակման համաձայն, վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Բիյոնսեն, որը մեկ տարում 81 միլիոն դոլար է վաստակել:

Լավագույն եռյակը 62 միլիոն դոլար եկամուտով եզրափակում է երգչուհի Ռիհաննան:

Ամենաբարձր վարձատրվող երգչուհիների տասնյակում ընդգրկվել են նաև Քեթի Փերին, Փինքը, Արիանա Գրանդեն, Ջենիֆեր Լոպեսը, Լեդի Գագան, Սելին Դիոնը և Շակիրան:

Հուլիսին Թեյլոր Սվիֆթը գլխավորել էր նաև Forbes- ի վարկածով ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանիշը:

Հունիսին Forbes ամսագրի վարկածով Ջեյ-Զին 1 միլիարդ դոլար եկամուտով աշխարհի ամենահարուստ ռեփեր էր ճանաչվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: