Հայերեն   English   Русский  

Հայ բազմազավակ եղբայրները ներառվել են Ռուսաստանի ամենահարուստ կլանների ցանկում.


  
դիտումներ: 1377

Սպուտնիկը ներկայացնում է․ Forbes ամսագիրը Սարկիսով եղբայրների կարողությունը 1.6 մլրդ դոլար է գնահատել։

Ռուսաստանի խոշորագույն ընկերություններից մեկի` «ՌԵՍՈ–Գարանտիա» ապահովագրական ընկերության սեփականատերեր Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները, Ռուսաստանի ամենահարուստ կլանների ցուցակում զբաղեցրել են 8-րդ հորիզոնականը։

Այս մասին գրված է Forbes ամսագրի վարկանշային աղյուսակում։

Forbes–ը կազմել է ամենահաջողակ գործարարական տոհմերի՝ թվով 6-րդ վարկանիշային աղյուսակը: Մեկ տարվա ընթացքում այն մեկ երրորդով փոփոխվել է։ Սարկիսովների կարողությունը 1.6 մլրդ դոլար է գնահատվել։

Սերգեյ Սարկիսովը 60 տարեկան է, նա ՌԵՍՈ խմբի համասեփականատեր է։ Ամուսնացած է, ունի 5 երեխա, բնակվում է Մոնակոյում։ Նրա եղբայր Նիկոլայ Սարկիսովը նույնպես ՌԵՍՈ խմբի համասեփականատեր է։ Նա 51 տարեկան է, ամուսնացած է, ունի 8 երեխա, ապրում է Լիոնում։

Սարկիսովներին է պատկանում «ՌԵՍՈ–Գարանտիա» ընկերության բաժնետոմսերի 60,6%–ը, 36,7%–ը պատկանում է աշխարհում խոշորագույն AXA ֆրանսիական ապահովագրական և ներդրումային խմբին։ Սարկիսովներն ունեն 115 հա հողատարածք Մոնակոյում, 3 տուն Լոս Անջելեսում, առանձնատուն Լոնդոնում, դղյակ Ֆրանսիայում և այլն։

2018 թվականին եղբայրներին խարդախության մեջ է մեղադրել ուկրաինացի գործարար Լև Խլյավիչը։ Նրա խոսքով` 2008 թվականին իրենք նրանից գնել են «Ուկրինմեդստրախի» 33% –ը։ Սակայն 2019 թվականի հուլիսին գործը փակվել է հանցակազմի բացակայության պատճառով։

Սերգեյ Սարկիսովի ավագ որդի Նիկոլայը, որը ռեժիսոր է, հոր հետ համատեղ հանդիսանում է Blitz Production պրոդյուսերական ընկերության սեփականատեր ԱՄՆ–ում։ Սերգեյ Սարկիսովը կինոարտադրությամբ է զբաղվում ոչ միայն Ամերիկայում, այլև Ռուսաստանում։

Կարոլին Ռաֆայելյանը ներառվել է Forbes-ի 2019թ-ի միլիարդատերերի ցուցակում
Ի դեպ, նախորդ 4 տարիների նման՝ առաջին հորիզոնականում է Գուցերիևների կլանը` 5,65 մլրդ դոլարով։ Երկրորդ հորիզոնականը կայուն զբաղեցնում են Ռոտենբերգները` 5,55 մլրդ դոլարով։ Առաջին հնգյակը համալրել են նաև ԹԱԻՖ խմբի մասնաբաժինների սեփականատերեր Շայմիևները (նրանց կարողությունը գնահատվել է 2.8 մլրդ դոլար), Գոպոնցևները (IPG Photonics արդյունաբերական լազերների արտադրող, 2 մլրդ դոլար) և Եվտուշենկովները՝ («Սիստեմա» ներդրումային ընկերություն) 1.94 մլրդ դոլարով։

Շուրջբոլորդ լեռներ են․ Հայաստանը Forbes-ի զբոսաշրջային ցուցակում է

Ռուսաստանի ամենահարուստ հայերը` Forbes–ի ցուցակում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: