ՄԱԿ. Ուկրաինայում ապրիլից ի վեր 6,000 մարդ է զոհվել
դիտումներ: 882
Նոր զեկույցի համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում Դոնեցկի օդանավակայանի մոտակայքում և Դեբալցևոյում տեղի ունեցած ուժեղ մարտերի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել՝ ներառյալ խաղաղ բնակիչներ և զինվորականներ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը հայտնել է, որ այդ զեկույցը արտացոլում է քաղաքացիների կյանքի և ենթակառուցվածքների քայքայված վիճակը:
Նա բոլոր կողմերին կոչ է արել պահպանել Մինսկի համաձայնագիրը, որով հրադադարի կոչ է արվում: