Հայերեն   English   Русский  

Մարգո Ռոբին անկեղծ խոստովանությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 1490

29-ամյա Մարգո Ռոբին այժմ Հոլիվուդի ամենապահանջված դերասանուհիներից մեկն է: Սակայն դերասանուհին երբեք չի մոռանում, թե ում շնորհիվ է կարողացել նման հաջողությունների հասնել կինոարտադրության ոլորտում: Նրա կյանքում հսկայական դեր է խաղացել մայրը` Սարի Քեսլերը, որը միշտ աջակցել է դստերը դերասանուհի դառնալու ցանկության հարցում: Գրում է Spletnik.ru-ն:

Ավստրալական Vogue ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում (Ռոբին զարդարել է սեպտեմբերյան համարի շապիկը), որը դերասանուհուց հարազատ մայրն է վերցրել, աստղը պատմել է, թե ինչի վրա է ծախսել իր առաջին աշխատավարձը:

«Ես այն ծախսել եմ քո պարտքը վերադարձնելու համար, մայրիկ: Չե՞ս հիշում 12-րդ դասարանի ավարտին ես պարտքերի մեջ էի: Այն ամենը, ինչ քեզ պարտք էի, գրված էր մի թղթի վրա: Եվ ամեն անգամ, երբ ես աշխատավարձ էի ստանում, վճարում էի քեզ իմ պարտքը: Բայց ես պահել եմ այդ թերթիկը, որովհետև վերջում այնքան հաճելի էր գիտակցել, որ պարտքս ամբողջովին վերադարձրել եմ», - անկեղծացել է Ռոբին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: