Հայերեն   English   Русский  

Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 594

УНИАН գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Դոնբասում շուտով խաղաղություն կհաստատվի: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք հավատում ենք, որ շուտով խաղաղություն կլինի, և մենք անում ենք ամեն ինչ դրա համար», - ասել է Զելենսկին:

Նա նաև շնորհակալություն հայտնել ամերիկյան կողմին ՝ Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար:

«Կցանկանայի անձամբ ձեզ (ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենս) և Միացյալ Նահանգներին, և նախագահին և կառավարությանը շնորհակալություն հայտնել այն օգնության, ֆինանսական և ռազմական աջակցության համար, որը դուք ցուցաբերում եք Ուկրաինային», - հավելել է նա:

Ավելի վաղ Զելենսկին Վարշավայում Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկիի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր լեհական կողմին միանալ Դոնբասի ենթակառուցվածքների վերականգնմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: