Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները հոր հետ
Ըստ 75-ամյա տղամարդու, Մեգանը նրան նույնիսկ ցույց չի տվել տղայի լուսանկարը: Առաջին անգամ նա թոռան լուսանկարը համացանցում է տեսել:
«Ես կցանկանայի, որպեսզի նրանք ինձ ուղարկեին Արչիի լուսանկարը, որպեսզի կարողանամ այն տեղադրել շրջանակի մեջ և կախեմ պատին` Մեգանի լուսանկարի կողքին: Մի՞թե դա այն չէ, ինչի մասին երազում է ցանկացած պապիկ», - ասել է Թոմաս Մարքլը:
Միևնույն ժամանակ, դքսուհին ինքն է հայտարարել, որ թույլ չի տա Թոմասին երբևէ տեսնել իր թոռանը (Արչին արդեն չորս ամսական է): Արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Մեգանի համար դժվար է եղել նման որոշում կայացնել, սակայն նա ցանկանում է նախ պաշտպանել որդուն և ամուսնուն` արքայազն Հարիին: