Թրամփը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Հյուսիսային Կարոլինայում
դիտումներ: 453
«Նախագահը հայտարարել է Հյուսիսային Կարոլինայում արտակարգ դրության ռեժիմի սահմանման մասին», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Նշվում է, որ Թրամփը կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել ի լրացումն տեղական իշխանությունների ջանքերի:
Հաղորդվում է նաև, որ ամերիկացի առաջնորդը հանձնարարել է ներքին անվտանգության նախարարությանը և արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը համակարգել ջանքերը փոթորկի հետևանքները կանխելու համար:
Սեպտեմբերի 2-ին «Դորիան» փոթորիկը թուլացել էր չորրորդ կարգի: