Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը
Այս մասին գրում է interfax.ru-ն: « 2008 թվականին Երևանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը նաև նշել է, որ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու և արտահանձնելու մասին հայցը Մոսկվան ստացել էր որոշ ժամանակ անց ոչ թե Հայաստանի Գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման կողմից:
Ձերբակալման մասին ստացված փաստաթղթում նշված է նաև Ռուսաստանի մայրաքաղաքում մեղադրյալին տնային կալանքի տակ առնելու մասին կետը: Հիշեցնենք, որ Միքայել Հարությունյանը մեղադրվում է Սահմանադրությունը խախտելու և սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ: