Թրամփը կատակով պարծեցել է իր սանրվածքով
դիտումներ: 495
The Hill պարբերականի փոխանցմամբ` Գրինվիլում ունեցած ելույթի ընթացքում նախագահը շեշտել է, որ պատրաստ է խոսել անգամ անձրևի տակ:
«Ես հպարտորեն կանեի դա: Գոնե դա ցույց կտար, որ իմ մազերն են իսկական են», - կատակել է Թրամփը:
2018թ. փետրվարին Թրամփը Վաշինգթոնում անցկացվող պահպանողականների համաժողովում ունեցած ելույթի ժամանակ ևս կատակել էր իր սանրվածքի մասին:
Հունիսին Մինեսոտայում հանրահավաքի ժամանակ, պետության ղեկավարը կատակել էր միջոցառման մասնակիցներից մեկի սանրվածքի մասին՝ նշելով, որ նա սանրվածքը փոխելու ավելի շատ կարիք ունի, քան նույնիսկ հենց ինքը` նախագահը: