Հայերեն   English   Русский  

Պոմպեոն կարող է փոխարինել Բոլթոնին


  
դիտումներ: 666

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է ներկայիս պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին ազգային անվտանգության հարցերով իրեն օգնական նշանակելու հնարավորությունը: Այդ դեպքում Պոմպեոն երկու պաշտոն կզբաղեցնի: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ նախկինում այդ երկու պաշտոնները համատեղվել են մեկ անգամ, երբ Հենրի Կիսինջերը միաժամանակ զբաղեցրել է պետքարտուղարի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները:

Թրամփը նաև նշել է, որ թափուր պաշտոնի համար դիտարկում է հինգ այլ թեկնածուների:

Սեպտեմբերի 10-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ աշխատանքից ազատել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին:

Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք հայտնեց, որ Բոլթոնի հրաժարականը չի ազդի ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: