Հայաստանում կիրականացվի դեգրադացված հողերի վերականգնման ծրագիր
Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ մեր երկիր ժամանած FAO-ի առաքելության անդամները՝ Հայաստանի պետական մարմինների, մարզային կառույցների եւ գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ծրագրի հայեցակարգային փաստաթուղթը։
Հայ մասնագետները FAO-ի փորձագետներին առաջարկել են միջոցառումների մշակման ժամանակ առաջնային դիտարկել Հայաստանի աշխարհագրական առնձնահատկություններն ու հարուստ կենսաբազմազանությունը, ինչպես նաեւ ներկայացրել են ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացման իրենց նկատառումները։ Ծրագիրը մշակող թիմը պատրաստակամություն է հայտնել հնչած առաջարկների հիման վրա կարճ ժամկետում վերջնական տեսքի բերել ծրագրային հայտը եւ այն ներկայացնել Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամին։