ԲՀԿ-ն այլևս չի ունենա այն ընտրազանգվածը, որն ուներ վերջին երկու խորհրդարանական ընտրությունների ժամանակ.քաղաքագետ
Քաղաքագետի խոսքով` ստեղծված վիճակից հետո ԲՀԿ-ն պետք է կա՛մ առճակատման գնար կա՛մ թուլացներ իր կշիռը քաղաքական դաշտում: Բանախոսի կարծիքով մի շարք անդամներ սկսեցին լքել ԲՀԿ շարքերը առճակատումից խուսափելու համար:
Քաղաքագետը գտնում է, որ կուսակցության ապագան պայմանավորված է երկու գործոնով: Մի կողմից անհրաժեշտ է որպեսզի հանդես գան հռետորներ, մյուս կողմից` կուսակցությունը ֆինանսական օժանդակության կարիք ունի:
«Կուսակցությունն առայժմ կշարունակի իր գործունեությունը, որովհետև բավականին հետաքրքիր դերակատարներ ունի դաշտում, բայց հարց է արդյոք նրանց հռետորությունը կբավարարի, որ կուսակցությունը հանդես գա որպես մի ուժի, որը համախմբում է ժողովրդին: Մյուս կողմից հարց է` արդյոք ԲՀԿ-ն կշարունակի ստանալ այն ֆինանսական միջոցները, որոնք Ծառուկյանի միջոցներից էին տրամադրվում: Եթե այս ֆինանսական միջոցներն այլևս չտրամադրվեն, ապա ԲՀԿ-ն կվերածվի այն բազմաթիվ կուսկացություններից մեկին, որոնք պարզապես գործում են դաշտում »,-ասաց Ալեքսանդր Մարգարովը:
«ԲՀԿ-ն այլևս չի ունենա այն ընտրազանգվածը, որն ուներ վերջին երկու խորհրդարանական ընտրությունների ժամանակ», -եզրափակեց նա: