ԲՀԿ-ն կդառնա ընդդիմություն. ԲՀԿ նորընտիր նախագահը հայտարարեց քաղաքական կուրսի փոփոխության մասին
Դրա ընթացքում տեղի ունեցավ երկու ելույթ: Ելույթներից մեկում հրաժարական տվեց Գագիկ Ծառուկյանը:
Ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը, ով հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Նա մասնավորապես նշեց, որ ԲՀԿ-ն շատ արագ կվերականգնի իր հեղինակությունը: «ԲՀԿ¯ն լինելու է ոչ թե այլընտրանք, այլ հստակ ընդդիմություն է լինելու, որի մասին կխոսենք ԱԺ հաջորդ նիստում»,¯ հայտարարեց նա:
Նա ասաց, որ կարևոր որոշումներ կայացնելու համար թիմային քննարկումներ կլինեն. կլինեն վերադասավորումներ, ինչի համար ժամանակ է պետք: Նա ընդգծեց, որ Ազգային ժողովի նախագահի կողմից Գագիկ Ծառուկյանի բացակայությունները համարվել են հարգելի: Գագիկ Ծառուկյանի մանդատը վայր դնելու հարց չկա:
Նաիրա Զոհրաբյանն նշեց, թե արդյոք կլինեն նոր հեռացումներ, չի կարող ասել: Վարդան Օսկանյանը հայտարարություն կանի և կբացատրի իր որոշումը:Կուսակցությունում բոլորը ցանկանում են, որ Վարդան Օսկանյանը մնա:
«Կուսակցության տեղակալ ընտրվեց Վարդան Վարդանյանը: Մենք ուզում ենք տարանջատել կուսակցական նախագահ և խորհրդի նախագահ: Մեր հաջորդ համագումարում դա կքննարկենք: Կարծում եմ բոլորի որոշումն է դա», ´ ասաց Նաիրա Զոհրաբյանը: