Հայերեն   English   Русский  

Արթուր Ալեսքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի ԱԱ-ի եզրափակչին


  
դիտումներ: 903

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով չի մասնակցի Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչին, որտեղ պետք է մրցեր ռուս Մուսա Եվլոևի հետ:

Գյումրեցի ըմբիշը 1/8 եզրափակիչում ստացել էր կողոսկրի կոտրվածք, որի հետևանքով չի կարող պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Արթուր Ալեքսանյանը նախօրեին պայքարը սկսել էր որակավորման փուլից եւ հաղթել էր բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին (5:0), ֆինն Մատի Էլիասին (10:0), թուրք Չենկ Իլդեմին (4:2), իրանցի Աբդուլա Սարավիին (4:3) ու վրացի Գիորգի Մելիային (3:1):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: