Հայերեն   English   Русский  

Կարապետ Չալյան կպայքարի բրոնզե մեդալի համար


  
դիտումներ: 762

77կգ քաշային Կարապետ Չալյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 2։5 հաշվով պարտվեց Շվեդիան ներկայացնող Ալեքս Կեսիդիսին։

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ երկրորդ մրցափուլի կեսին հայ ըմբիշը 2։1 հաշվով հաղթում էր մրցակցին, սակայն կոպիտ սխալ թույլ տվեց, ինչի հետևանքով Կեսիդիսը 4 միավորանոց գցում կատարեց։

Չալյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4:2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեյի Յաբիկույին, իսկ1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր հասել Ռիվաս Էսպինոզայի նկատմամբ՝ Վենեսուելա։ Քառորդ եզրափակչում 5:4 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Պավել Լյախին։

Չալյանն արդեն ապահովել է Հայաստանի հավաքականի համար երկրորդ օլիմպիական ուղեգիրը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: