Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Հենրիկ Սարգսյանը (91 կգ) և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտություն են կրել 1/8 եզրափակիչում և դուրս մնացել պայքարից:
8 բռնցքամարտիկով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում պայքարը շարունակում են Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ) և Արման Դարչինյանը (75 կգ), որոնք դուրս են եկել քառորդ եզրափակիչ: