Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը դուրս եկավ ԲՀԿ-ից
Այս մասին հայտնում է NEWS.am-ը: Ըստ տեղեկատվության` ինստիտուտի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Աննա Մարտիկյանը փոխանցել է ռեկտորի դիմումը, որում մասնավորապես ասվում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի հետ կապված հազարավոր ընտրողների սպասելիքների և հույսերի չիրականացման և գիտամանկավարժական ոլորտում խիստ ծանրաբեռնված լինելու պատճառով՝ որոշել եմ դադարեցնել իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և հրաժարվել թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ խորհրդի նախագահի պաշտոնից»:
Նշենք, որ մարտի 5-ին կայացած ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Այս հայտարարությունից հետո շատ ԲՀԿ-ականներ կուսակցությունից դուրս են եկել: