Էրդողանը ՄԱԿ-ում ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Արցախի խնդրին
դիտումներ: 705
Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության` Էրդողանը նշել է, որ աշխարհի արդար և խաղաղ ապագայի համար անհրաժեշտ է, որ Հարավային Կովկասը դադարի լինել աշխարհի խնդրահարույց տարածաշրջաններից մեկը:
Արցախի վերաբերյալ Էրդողանը մասնավորապես ասել է. «Անընդունելի է, որ Ադրբեջանի տարածք Լեռնային Ղարաբաղն ու նրա շրջակա տարածքները, հակառակ ընդունված որոշումների, շարունակեն մնալ օկուպացիայի մեջ»: