Հայերեն   English   Русский  

ԱՄՆ Կոնգրեսը մերժեց Թրամփի իմփիչմենթի դեմ բանաձևը


Դեմոկրատները հանդես եկան հանրապետականների առաջադրած բանաձևի դեմ


  
դիտումներ: 697

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժեց Հանրապետական կուսակցության առաջադրած բանաձևը Դոնալդ Թրամի իմփիչմենթի գործընթացն սկսելու դեմ:

Կողմ և դեմ ձայները բաշխվել են ըստ կոնգրեսմենների կուսակցական պատկանելության: Բանաձևի ընդունմանը հավանություն է տվել 184 հանրապետական, դեմ է եղել 222 դեմոկրատ: Այդպիսով այն չի ընդունվել:

Թրամփի իմփիչմենթի ընթացակարգը սկսվել է Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ: Հետաքննություն սկսելու մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին: Առիթն այն կասկածն էր, որ հուլիսի 25-ի հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա: Ավելի ուշ Սպիտակ տունը հրապարակեց զրույցի սղագրությունը, որը չհաստատեց առաջադրված մեղադրանքները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: