Հայերեն   English   Русский  

5 տարի անց վերաբացվել է Իրաքի ու Սիրիայի սահմանային անցակետը


  
դիտումներ: 498

Սիրիայի արևելյան Դեր-Զոր քաղաքի Ալբուքամալ շրջանի և Իրաքի տարածքում գտնվող Ալկաիմ սահմանային անցակետերը 5 տարի անց կրկին բացվել են:

Նշվում է, որ 2014թ. սիրիական սահմանային անցակետը գրավել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները:

Սիրիական ուժերը 2017թ. նոյեմբերին քուրդ զինյալների աջակցությամբ Ալբուքամալ սահմանային անցակետը կարողացել էին մաքրել ԻՊ-ի ահաբեկիչներից:

Իսկ Իրաքի սահմանում գտնվող Բագոզի շրջանն ԱՄՆ-ի աջակցությամբ ԻՊ-ի ահաբեկիչներից ազատագրել էին Սիրիայում «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: