Հայերեն   English   Русский  

Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ժառանգները` նկարչի նախկին կալվածատանը


  
դիտումներ: 1365

Թեոդոսիայում գտնվող Այվազովսկու կալվածատանն ավելի քան հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ հնչել է երաժշտություն` մեծն նկարչի ընտանիքի անդամներից մեկի կատարմամբ։

Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հետնորդները` Ամանդա Ռոջերսն ու Լյուսի Էն Բաստեկին և նրանց դուստրերը` Ջորջիան և Ֆրեդերիկան, Ավստրալիայից Ղրիմ են ժամանել` մասնակցելու բարեգործական պարահանդեսին, որը անցած շաբաթ օրն անցկացվել է նկարչի նախկին կալվածատանը։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։

Սեպտեմբերի 29-ին Թեոդոսիայի պատկերասրահում կայանացած պարահանդեսին ելույթ ունեցավ հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ժառանգը՝ պրոֆեսիոնալ երաժիշտ Ջորջիա Լոուն Ավստրալիայից:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկի խոսքով, Լոուն մենահամերգ տվեց:

Ղրիմի և հիմնականում Թեոդոսիայի բնակիչներն իրենց ուրույն վերաբերմունքն ունեն մեծն ծովանկարչի նկատմամբ. նրանք Այվազովսկուն ընկալում են ոչ միայն որպես նկարիչ, այլև որպես մեկենաս։

Չէ՞ որ Հովհաննես Այվազովսկին Թեոդոսիայում ջրատար է կառուցել, օգնել երկաթգծի շինարարության հարցում, մկրտել և ուսման տվել աղքատ ընտանիքների երեխաներին։

Այդ պատճառով զարմանալի չէ, որ մերձծովյան այդ քաղաքում Այվազովսկու հանդեպ, կարելի է ասել, պաշտամունք» կա, և այստեղ մշտապես նրա անվան մրցույթներ և միջոցառումներ են անցկացվում։

Այս անգամ էլ «Պարահանդես Այվազովսկու մոտ» միջոցառմանը, որը տեղի ունեցավ Թեոդոսիայի պատկերասրահում, մասնակցեցին Ղրիմի դպրոցականները` բարեգործի մասին էսսեների մրցույթի հաղթողները։

Միջոցառման պատվավոր հյուրերն էին նկարչի հետնորդները, որոնք այսօր Ավստրալիայում են ապրում։

Այվազովսկու ժառանգներից մեկը՝ Ջորջիա Լոուն, նվագում է տավիղ և հանդես է գալիս Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի հետ»,- ասել է Գայդուկը:

Ծրագրում Չայկովսկու, Գլինկայի, Խաչատրյանի, Գլիերի ստեղծագործություններն են: Բացի Լոուից Ավստրալիայից Թեոդոսիա կգան նաև Այվազովսկի ընտանիքի ևս երեք ներկայացուցիչ:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»:

Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ:

Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։

Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: