Հայերեն   English   Русский  

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը քիչ առաջ ընդունվեց


  
դիտումներ: 431

Սահմանադրական դատարանի դատավոր, անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան դիմելու իշխանական Իմ քայլը խմբակցության ներկայացրած որոշման նախագծի փակ քվեարկության արդյունքներ քիչ առաջ հայտնի դարձան:

132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 101-ը, քվեարկության արդյունքում 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, ձայները բաշխվել են 98 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ:

Սա նշանակում է, որ որոշումն ընդունվել է և առաջիկայում Ազգային ժողովը կդիմի ՍԴ, որպեսզի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: