Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում սպանվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավարներից մեկը


  
դիտումներ: 992

Ուկրաինայում` Լուգանսկում, անջատողականների կաղմից սպանվել է Լուգանսկի շրջանում ադրբեջանցիների կոնգրեսի փոխնախագահ, ադրբեջանական սփյուռքի ղեկավարներից Թեման Սադը օղլու Ջաֆարովը:

Պատահարը տեղի է ունեցել անցյալ գիշեր Կամենկա գյուղի մոտակայքում: Ջաֆարովի դին գտնվում է անջատողականների կողմից հսկվող տարածքում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ լրատվամիջոցների` Ջաֆարովի հետ միասին հրազենային վնասվածքներ են ստացել նաև 3 ադրբեջանցի` Մահիր, Նուրլան և Էլման անուններով: Վերջիններս անհետ կորած են: Համաձայն տեղեկության` նրանց վրա կրակել են, երբ իրենք անասնապահական ֆերմայից անասուններին էին դուրս հանում:

Ըստ վերջին տեղեկությունների` Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը չի հաստատել վերոնշյալ ադրբեջանցիների վիրավորված լինելու լուրը: Այդ լուրը հաստատող փաստեր դեռ չկան:

“Ներկայումս Լուգանսկի շրջանային ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ են տարվում սպանվածի դին հարազատներին փոխանցելու ուղղությամբ”,- ասել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության առաջին քատուղար Ասիմ Օսմանովը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: