Հայերեն   English   Русский  

Եվ Քիմն իր երեխաների ապագան կապեց Հայաստանի հետ!!!


Տարոն Առաքելյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 3253

Սովետական մի հրաշալի երգ կա - "С чего начинается Родина" (Ինչից է սկսվում Հայրենիքը)...Եվ երգի մեջ՝ որպես այդ հարցի պատասխան, հնչում են տասնյակ տարբերակներ

- այբբենարանի նկար, բակի ընկերներ, մայրական երգ, գյուղական ճանապարհ, կամ պահարանում գտնված հայրական բաճկոն և այլն, և այլն...

Ու այդպես էլ չի հնչում միակ պատասխանը, քանի որ այդ պատասխանը, իրականում, չկա...Եվ հենց այդպես՝ չկա այն հարցի պատասխանը, թե ինչպես, երբ ու որտեղից ամերիկուհի, միլիոնատեր, մեգա աստղ Քիմ Քարդաշյանի մեջ ԱՅԴՔԱՆ հայրենասիրություն, որ նա իր խառնարյուն զավակներին բերեց Հայաստան ու մկրտեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նրանց տալով մկրտության հայկական անուններ՝ Վարդան, Գրիգոր և Աշխեն

...WCIT-ն, անկասկած ֆանտաստիկ կարևորություն ունեցող իրադարձություն է, սակայն ինձ համար Քիմի երեխաների մկրտությունը, որպես երևույթ, որպես հայություն ուժի ապացույց և ուսանելի օրինակ, շատ ավելի մեծ նշանակություն ունի...

Եվ սա կապ չունի Քիմի միլիոնների հետ, սա կապ չունի գովազդի հետ, սա կապ չունի ոչ մի բանի հետ - մաքուր հայրենասիրություն է, քանի որ մարդու համար չկա ավելի նվիրական բան, քանի իր զավակների ապագան...Եվ Քիմն իր երեխաների ապագան կապեց Հայաստանի հետ!!!





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: