Հայերեն   English   Русский  

Գաբրիել Ղազարյանը դրական է համարում Բաքվում Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցելու որոշումը


  
դիտումներ: 1077

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը Facebook-ի իր էջի միջոցով հայտնել է, որ նախարարը դրական է համարում ՀԱՕԿ-ի գործկոմի որոշումը՝ կապված Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցության հետ:

«Նախարար Գաբրիել Ղազարյանը դրական է համարում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշումը` Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ: Նախարարի կարծիքով, անկախ նրանից թե ինչ որոշում կկայացվի ՀԱՕԿ-ի կողմից, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները պարտավոր են իրենց բնականոն շարունակական աշխատանքներն իրականացնել հայ մարզիկներին նշված խաղերին նախապատրաստելու ուղղությամբ: Նախարարը կարևոր է համարում, որ անձամբ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահների կողմից տրվել են հայ մարզիկների անվտանգությունն ապահովող երաշխիքներ: Նախարար Ղազարյանը գտնում է նաև, որ հայ մարզիկների չմասնակցելն այդ խաղերին հնարավոր է վնաս հասցներ ոչ միայն նրանց մարզական կենսագրությանն, այլ նաև Հայաստանի վարկանիշին` միջազգային մարզական ասպարեզներում»,-գրել է Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀԱՕԿ-ը գործկոմի փակ նիստի ընթացքում որոշում էր կայացվել մասնակցել Եվրոպական խաղերին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: