Ամեն մի այսպիսի գործ ունենում է իր ղեկավարը և այստեղ լծակների բոլոր թելերը տանում են դեպի Լևոն Տեր-Պետրոսյան
Հայկ Քիսեբլյան,ֆբ գրառում
Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ այն անձինք են, որոնք 1998-ի փետրվարրին, նույն Լևոն Տեր-Պետրոսյանին դրդեցին հրաժարական տալ:
98-ի փետրվարի 3-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը հարկադրված եղավ հրաժարական տալ, հայտարարելով՝ «կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար և ով է իրականում ծախում այն»:
1999-ի հոկտեմբերի 27-ին, Հայաստանի ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով զոհվեց 8 մարդ, այդ թվում նաև Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը: Կատարվածից անմիջապես հետո, հակաիշխանական քարոզչամեքնենան սկսեց դրանում մեղադրել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Իսկ այսօր արդեն խոսակցություններ են մտցնում շրջանառության մեջ, իբրև թե ահաբեկիչների պարագլուխ Նաիրի Հունանյանին և նրա խմբին, այս քայլն անելուն դրդել է հենց նույն Վազեն Մանուկյանը:
Ես կարող եմ միայն ենթադրություն անել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ երկար տարիներ տարվող այս քարոզչությունն ունի կոնկրետ քարոզչամեքենայի ղեկավար: Ամեն մի այսպիսի գործ ունենում է իր ղեկավարը և այստեղ լծակների բոլոր թելերը տանում են դեպի Լևոն Տեր-Պետրոսյան: