Արսեն Ջուլֆալակյանը հանդիպել է Երևանի Ե. Չարենցի անվան N 67 հիմնական դպրոցի աշակերտների հետ
Անվանի մարզիկն աշակերտներին պատմել է իր մարզական կենսագրության և անցած ուղու մասին, պատասխանել աշակերտներին հետաքրքրող հարցերին, մասնավորապես նա անդրադարձել է այն բուռն զգացումներին, որն ունեցել է պատվո ամենաբարձր պատվանդանին կանգնելու ժամանակ, ներկայացրել է նաև իր նախասիրությունները սպորտից դուրս, խոսել իր ամենամեծ երազանքի՝ օլիմպիական ոսկին նվաճելու մասին:
Արսեն Ջուլֆալակյանը դպրոցականներին հորդորել է լավ սովորել, անպայման համատեղել սպորտը և կրթությունը` վկայակոչելով իր անձնական փորձը:
Հանդիպման ավարտին աշակերտները զարմացրել են անվանի մարզիկին՝ տարբեր մարզաձևերից իրենց ցուցադրական ելույթներով:
Մարտի 12-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակներում հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանն այցելելու է Երևանի Մ. Նալբանդյանի անվան N 33 հիմնական դպրոց: