Հայերեն   English   Русский  

Շրջակա միջավայրի նախարարությունում սպասվում են կրճատումներ


  
դիտումներ: 255

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախատեսվող կառուցվածքային փոփոխություններից հետո կառույցում էական կրճատումներ կլինեն:Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Կառավարության առաջիկա նիստում կներկայացնենք նախարարության կառուցվածքի փոփոխությունը, կառուցվածքը վերանայվում է, այլ տեսք կունենա: Ընդունումից հետո էական կրճատում ենք նախատեսում նախարարությունում: Կրճատումները կլինեն այն ուղղությամբ, որ համակարգն աշխատի առավել արդյունավետ»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց` փոփոխության փիլիսոփայությունն այն է, որ պետական համակարգում աշխատակիցներն աշխատեն այն ծանրաբեռնվածությամբ և այնպիսի վարձատրությամբ, որը համահունչ կլինի մասնավոր սեկտորին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: