Մարտունիում անցկացվող շախմատի 16-րդ կարգի «Սևանա լիճ» անվանումը կրող
միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով
պարտության մատնեց ուկրաինացի Յուրի Կուզուբովին: Իսկ ահա, Զավեն
Անդիրասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը զիջեցին համապատասխանաբար Հնդկաստանի
ներկայացուցիչ Սանտուշ Վիդիթին և ռուսաստանցի Սանան Սյուգիրովին:
Վլադիմիր
Ֆեդոսեև (Ռուսասատան)-Հրանտ Մելքումյան, և Հովհաննես Գաբուզյան-Ալեքսանդր
Արեշչենկո (Ուկրաինա) պարտիաները խաղաղ ելք ունեցան:
21-ամյա
Սյուգիրովը վաստակած 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային
աղյուսակը: Նրանից կես միավորով է ետ մնում Վիդիթը: 3-5-րդ տեղերը 3-ական
միավորով բաժանում են Հովհաննիսյանը, Մելքումյանն ու Ֆեդոսեևը:
Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա օգոստոսի 4-ին: