Արմեն Մելիքյանը` ոսկե մեդալակիր
դիտումներ: 607
Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 11:7 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին:
Արմեն Մելիքյանը պայքարը եզրափակչի ճանապարհին հաղթել էր բուլղարացի Մարտին Վելևին (8։0), իրանցի Մեհդի Մոհսենին (4։0) ու հունգարացի Կրիստիան Կեչսկեմետիին (5։0):
Հայաստանի թիմը Մ-23 աշխարհի առաջնությունում ելույթն ավարտեց 1 ոսկե և մեկ բրոնզե մեդալով: Բրոնզե մեդալակիր էր դարձել Դավիթ Օվասապյանը (130 կգ):