Հայերեն   English   Русский  

Գաբուզյանը հաղթանակով է մեկնարկել Սենթ Լուիսում


  
դիտումներ: 802

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի «Ուինթեր Չեսս Կլասիկ» ավանդական շրջանային մրցաշարը, որն անցկացվում է A և B խմբերով:


A խմբում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Մրցաշարի մասնակիցների թվում են ԱՄՆ-ը ներկայացնող Վարուժան Հակոբյանը և Սամուել Սևյանը: Առաջին տուրում Գաբուզյանը հաղթանակ է տոնել Հակոբյանի նկատմամբ, իսկ Սևյանը ոչ-ոքի է խաղացել Գրիգորի Օպարինի հետ:
B մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Տիգրան Հարությունյանը, ով առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Ազարովի հետ: B մրցաշարում հանդես է գալիս ԱՄՆ-ը ներկայացնող Մելիքսեթ Խաչիյանը, ով առաջին տուրում հաղթել է Սերգեյ Էրենբուրգին:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: