Հայերեն   English   Русский  

Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին մահացել է բժիշկների մեղքով. փաստաբան


  
դիտումներ: 1770

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդի Թովմա Մաթևոսյանի մահվան պատճառների մասին:

Նա հայտարարեց, որ դատարանը կամայական մոտեցումներ է ցուցաբերում:

Ներկայումս Մաթևոսյանի սպանության մեջ է մեղադրվում է փաստաբանի պաշտպանյալ Տիգրան Մելիքյանը:

Տիգրան Աթանեսյանի ներկայացրած վարկածի համաձայն` ականատեսի վկայությամբ Թովմա Մաթևոսյանը բավականին երկար ծեծել է Տիգրան Մելիքյանին: Ինքը ամբաստանյալը չի հիշում այն 15 րոպեները: «Դեպքը տեղի է ունեցել 2013թ-ի մայիսի 15-ին Վանաձոր քաղաքում: Վիճաբանություն է սկսվել իմ պաշտպանյալի և Թովմա Մաթևոսյանի միջև, ինչի արդյունքում Թովմա Մաթևոսյանը դանակի վիրավորում է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Գործը քննում է դատավոր Աղասի Մկոյանը, ով մինչ այս հիմնականում քաղաքացիական գործեր է քննելու և ապրիլին դարձյալ պետք է սկսի քաղաքացիական գործեր քննել: Տպավորությունն այնպիսին է, թե նրան հանձնարարված է, որ արագ քննի այդ գործը, ավարտին հասցնի ու տեղափոխվի զբաղվելու քաղաքացիական գործերով»,-ասաց նա:

Տիգրան Աթանեսյանը հայտնեց, նաև, որ դատավորը չի տիրապետում տարրական գիտելիքների և ասվածը հիմնավորեց. «Երբ ես միջնորդություն ներկայացրի գործը կարճելու մասին, նա չգիտեր որ պետք է տեղափոխվի խորհրդակցական սենյակ, նոր որոշում ընդունի: Նա հարցը տեղում քննարկեց ու որոշում ընդունեց, ինչը կոպիտ սխալ է»:

Փաստաբանի խոսքով` մյուս կասկածելի հանգամանքն այն է, որ բժիշկները հայտարարում են, որ Մաթևոսյանը հիվանդանոց բերվել է կլինիկական մահվան վիճակում. սակայն ականատեսը վկայում է` նա գիտակից վիճակում է եղել հիվանդանոցում, խոսել է բժիշկների հետ: «Բժիշկներն արձանագրել են, որ Թովմա Մաթևոսյանը մահացել է ներքին արյունահոսությունից, մեծ քանակությամբ արյուն է կուտակվել նրա որովայնային խոռոչում: Բայց իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն վնասվածքը, որ ստացել է մահացողը նման հետևանքի կարող էր հանգեցնել 3-4 ժամ անց, սակայն բժիշկները մահն արձանագրել են 20 րոպե անց: Բժիշկների սխալների հետևանքով է մահացել Թովմա Մաթևոսյանը: Նա եղել է ողջ եթե նորմալ բժշկական օգնություն ցուցադրվեր նա հիմա ողջ կլիներ »,-ասաց նա:

Ըստ վերջինիս` մինչև հունվար կատարվել է նորմալ դատավարություն, սակայն հետո դատավորին դրել են մի վիճակի մեջ , որ նա այդպես է վարվում, արագ փորձում է փակել գործը:

Սպանության մեջ մեղադրվող Տիգրան Մելիքյանի սպառնում է 8-10 տարվա ազատազրկում. «Զոհասեղանին մարդու ճակատագիր է դրված: Պետք է մանրամասն քննել հանգամանքները և պարզել ճշմարտությունը: Ոչ ոք չի պատրաստվում արդարացնել մարդասպանին»,´ ասաց փաստաբանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: