Հայերեն   English   Русский  

Հայտնի է Լեհաստան մեկնող ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը


  
դիտումներ: 797

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնելու է Լեհատան՝ մասնակցելու մինչև 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությանը

: Ազատոճայինների գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հրապարակել է հավաքականի վերջնական կազմը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Արտակ Հովհաննիսյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Նարեկ Սիրունյան (65 կգ), Իշխան Պողոսյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Վահե Թամրազյան (84 կգ), Վիկտոր Կազիշվիլի (96 կգ):

Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա միայն գերծանր քաշային կարգում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: