Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը դիմում է ՀՀ բոլոր քաղաքական կուսակցություններին
հաշվի առնելով, որ Հանրապետության Նախագահի որոշման համաձայն մասնագիտական հանձնաժողովի առջև նաև խնդիր է դրվել սահմանված ժամկետներում բարեփոխումների նախագծի մշակմանը զուգընթաց քաղաքական կուսակցությունների հետ կազմակերպել և իրականացնել քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ, ինչպես նաև ամփոփել կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները,
Հանձնաժողովը դիմում է ՀՀ բոլոր քաղաքական կուսակցություններին, առաջարկելով.
1.hանձնաժողովի քարտուղարությունից ստանալ սահմանադրական բարեփոխումների՝ ՀՀ Նախագահի կողմից հավանության արժանացած հայեցակարգի անհրաժեշտ թվով օրինակներ՝ ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով (կապի միջոցներ՝ հեռախոս 010-380-386 (ներքին համարներ 153և 154), էլեկտրոնային հասցե՝ handznajoghovi-qartugharutyun@moj.am, gmeloyan7@gmail.com)
2.Մինչև սույն թվականի մայիսի 5–ը Հաձնաժողովին տրամադրել նկատառումներ հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ (կապի վերոնշյալ միջոցներով),
3.Հանձնաժողովին տրամադրել այն անձանց (մասնագետների) ցանկը, որոնց հետ կհստակեցվի համատեղ քննարկումների ժամանակացույցը և կկազմակերպվի համապատասխան քննարկում:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նախապես շնորհակալություն է հայտնում համագործակցության համար:
Հարգանքով` Հայաստանի Հանրապետության Նախագահին
առընթեր սահմանադրական բարեփոխումների
մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն