Նոյեմբերի 12-17-ը Բելառուսում կայացած Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարին մասնակցել է 7 հայ բռնցքամարտիկ։
63 կգ քաշային Կարեն Տոնականյանը նվաճեց արծաթե մեդալ՝ եզրափակչում պարտվելով Ուկրաինան ներկայացնող մարզիկին, իսկ 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը գրավեցին 3-րդ տեղը։