Հայերեն   English   Русский  

Միհրան Ենոքյան. «Երբ վեր է խոյանում հայոց եռագույնը, երկրիս արժանապատիվ զավակն եմ ինձ զգում»


  
դիտումներ: 3542

Նոյեմբերի 10-ին Երևանի «Դինամո» մարզահամալիրում կայացավ խառը մենամարտերի MIX Fight 44-րդ միջազգային մրցաշարը:

Շոու երեկոյի ընթացքում 72 կգ քաշային կարգում խաղարկվեց քիք բոքսի կանոններով ISKA վարկածով միջմայրցամաքային-չեմպիոնական գոտին: Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ենոքյանը տպավորիչ մենամարտ անցկացրեց և 2-րդ ռաունդում նոկաուտով հաղթեց չեչեն Մարիբեկ Միդիևին:
Հայազգի մարզիկն Անկախի հետ զրույցում կիսվում է տպավորություններով, խոսում հայրենիքում չեմպիոնական գոտին նվաճելու կարևորության և սպորտում հաջողության հասնելու մասին:


-Շնորհավորում ենք հայրենիքում տպավորիչ և հաղթանակած մենամարտ անցկացնելու կապակցղությամբ: Կկիսվե՞ ք տպավորությւոններով:
-Շնորհակալ եմ: Բավական երկար, դժվար ու մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան էի անցել: Տրամադրված էի` մարտական ու հաղթական: Անպայման ցանկանում էի բարձրացնել հայոց եռագույնն այդ կարևոր մենամարտում: Կարիերայիս ընթացքում բազմաթիվ հաղթանակներ եմ տոնել միջազգային հարթակներում, բայց առավելապես ուրախ եմ, որ հայրենակիցներիս և հարազատներիս ներկայությամբ տոնեցի այս հաղթանակը: Ինձ

Միհրան Ենոքյան

ոգևորեց և ուժ տվեց հանդիսատեսը. սխալվելու իրավունք չունեի: Շնորհակալ եմ աջակցության համար:


-Մենամարտի հենց սկզբից նախաձեռնությունը վերցրիք Ձեր ձեռքը: 2-րդ ռաունդում նոկաուտով հաղթեցիք չեչեն մարզիկին: Նախապես ծանո՞ թ էիք Մարիբեկ Միդիևին:


- Նախապես պատրաստվել էի նրա հետ մենամարտելու ամար:Ինչ-որ չափով հասցրել էի ծանոթանալ` ուսումնասիրելով նրա գործելաոճն ու տակտիկային` չնայած որ սպորտն անկանխատեսելի է:
Բոլոր մարզիկներն էլ ձգտում են մենամարտը ժամանակից շուտ ավարտել, որովհետև նոկաուտով մենամարտերը ավելի դիտարժան են, բայց և այնպես, կարևորը հաղթանակն է:


-Նմանատիպ մրցաշարերի կազմակերպումը և անցկացումը որքանո՞ վ է կարևոր մարզիկների համար:


-Մրցաշարը կազմակերպված էր բարձր մակարդակով, փորձառու և հայտնի մարզիկների մասնակցությամբ` շոուին համապատասխան բոլոր տարրերով: Նմանատիպ մրցաշարերը շատ կարևոր են մարզիկների համար, քիչ տեղերում են կազմակերպվում այս կարգի բարձր մակարդակի մրցաշարեր: Շնորհակալություն MIX FIGHT-ի բոլոր կազմակերպիչներին:


Միհրան Ենոքյան

-Ո՞ ր տարիքից եք սկսել զբաղվել քիք բոքսով: Ի՞ նչ է տվել Ձեզ սպորտը:
-Քիք բոքսով սկսել եմ զբաղվել 8-9 տարեկանից և հենց այդ տարիքից էլ երազել եմ մեծ ռինգերում հանդես գալու մասին` գիտակցելով որ այդ ամենին հնարավոր է հասնել անխնա աշխատելով և նվիրվածությամբ: Հաջողության հասնելու համար պետք է մարզվել ամեն օր ու փորձել լինել առաջինը: Այժմ, փառք Աստծո, հասել եմ իմ երազանքին և ապագայում ավելի լուրջ հաջողություններ եմ գրանցելու:
Սպորտի շնորհիվ վարում եմ առողջ ապրելակերպ, այն իմ մեջ սերմանել է կարգապահություն, հարգանք դիմացինի նկատմամբ: Սպորտի միջոցով կարողանում եմ ինձ կառավարել հատկապես թույլերի հետ վիճբանությունների ժամանակ:


-Ի՞ նչ է տալիս հաղթանակը մարզիկին:
-Հաղթանակի զգացողությունն անբացտրելի է, բառերով նկարագրել հնարավոր չէ: Այդ պահը մշտապես անմոռանալի է և հաճելի: Երբ վեր է խոյանում հայոց եռագույնը, երկրիս արժանապատիվ զավակն եմ ինձ զգում:
Նշեմ նաև, որ իմ հաղթանակի համար շանորհակալ եմ MIX Fight-ի հիմնադիր տնօրեն Վարդան Մնացականյանին, իմ մարզիչ Շանթ Պետրոսյանին, որը մինչև վերջ ինձ աջակցեց, միշտ իմ կողքին է և համոզված եմ` որ կլինի: Նաև շնորհակալ եմ ինձ ոգևորող և աջակցող իմ հայրենակիցներին և բոլոր բարին կամեցողներին: Ամեն ինչի համար շնորհակալ եմ Աստծոն. փառք մեր Տիրոջը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: