Հայերեն   English   Русский  

Լուգանսկում երկու ադրբեջանցի գործարար է անհետ կորել


  
դիտումներ: 1072

Ուկրաինայի Լուգանսկի շրջանում` Կրասնոդոն քաղաքում, ադրբեջանական սփյուռքի երկու ներկայացուցիչ է անհայտ կորել: Այս անձիք գործարարներ Ջահանգիր Ալիևը (ծնվ. 1964թ.) և Իքրամ Ադիլովն (ծնվ. 1974 թ.) են, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Ըստ Ադիլովի եղբոր` Ռասիմ Ադիլովի` հուլիսի 30-ին երկու գործարարներն աշխատանքի բերումով գնացել են Ռուսաստանին սահմանակից Կրասնոդոն քաղաք: Այդ օրը Կրասնոդոնը ենթարկվել է անջատողականների հարձակմանը: Գործարարների հետ կապվելու հարազատների փորձերն ապարդյուն են անցել: Նրանց հեռախոսներն անջատված են:

Երկու գործարարներն էլ ծնունդով Ադրբեջանից են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: