Հայերեն   English   Русский  

Ալբանիայի Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կա 8 զոհ և ավելի քան 800 վիրավոր


  
դիտումներ: 205

Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 06:54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.450 և արևելյան երկայնության 19.440աշխարհագրական կոորդինատներով (Ալբանիա՝ Տիրանա քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, Ադրիատիկ ծով), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9-10 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության` երկրաշարժի հետևանքով կան ավերածություններ, 8 զոհ և 300 վիրավոր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: