Ուկրաինացի 400 զինվորական Ռուսաստանում ապաստան է խնդրել
Դրա մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ՌԴ Ռոստովի մարզի Սահմանային վարչության մամլո ծառայության ղեկավար Վասլիլի Մալաևին::
Նրա խոսքով, օգոստոսի 4-ին մարզային վարչության աշխատակիցները մարդասիրական միջանցք են բացել ու այնտեղ թողել Ռուսաստանի տարածքում ապաստանի կարիք ունեցողներին:
Նրա խոսքով սահմանը հատածների մեջ 164 ուկրաինացի սահմանապահներ են:
Սա առաջին դեպքը չէ.օգոստոսի 3-ին 12 ուկրաինացի զինվոր զենքը վայր է դրել ու անցել Ռուսաստանի տարածք` «Գուկովո» հսկիչ-անցագրային կետով:
Իսկ ավելի վաղ, հուլիսի 27-ին ավելի քան 40 զինվորական է անցել Ռուսաստանի սահման: Նրանք իրենց քայլը բացատրել են նրանով, որ «չեն ցանկանում կռվել սեփական ժողովրդի դեմ»: Ավելի ուշ նրանք դիմել են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով: