Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեք անգամ 100 տոկոսով պարգևատրել է իրեն․ Factor.am
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է 1 միլիոն դրամ: Այսինքն, ստացվում է, որ Արթուր Դավթյանը հունվարից մինչ նոյեմբեր ստացել է 3 մլն դրամ պարգևավճար:
ՀՀ դատախազության մյուս դատախազները պարգևատրվել են 4 անգամ, որից 3-ը՝ 100, իսկ 1-ը՝ 72 տոկոսով:
Կառույցի քաղաքացիական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք նշյալ ժամանակահատվածում պարգևատրվել են 6 անգամ, որից 4 անգամը աշխատավարձի 100 տոկոսով, իսկ երկու անգամը՝ 71.83 և 67.47 տոկոսներով: Քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները պարգևատրվել են 4 անգամ՝ 100 տոկոսով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։