Հայերեն   English   Русский  

Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է Լեհաստան մեկնող 5 ըմբիշների անունները


  
դիտումներ: 951

Լեհաստանի Վալբրզիչ քաղաքում կայանալիք ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությունում Հայաստանը կունենա հինգ մարզիկ:

Այս մասին wrestling.am- թղթակցին տեղեկացրեց, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը :

59 կգ քաշային կարգում հանդես կգա Վազգեն Խաչատրյանը 66-ում՝ Գոռ Սիրեկանյանը, 75-ում՝ Կարապետ Չալյանը, 80-ում Սարգիս Քոչարյանը, 85-ում՝ Վաղարշակ Մինասյանը: Հիշեցնենք, որ Վալբրզիչում մարտի 25-29 առաջին անգամ կայանալիք Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում ազատ ոճի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ուժերը փորձարկելու հնարավորություն է տվել յոթ ըմբիշի, բացառությամբ գերշանր քաշային կարգի: Ի դեպ՝ առաջինը գորգ կելնեն ազատ ոճայինները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: