Գաբրիել Սարգսյանն արագ շախմատի Եվրոպայի չեմպիոնն է
դիտումներ: 1018
Հայ գրոսմայստերը 13 հնարավորից վաստակել է 10,5 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Գաբրիել Սարգսյանն ուներ ամենաբարձր գործակիցը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը 9.5 միավորով գրավել է 13-րդ տեղը:
Հայաստանի 2 ներկայացուցիչները դեկտեմբերի 7-ին Էստոնիայում կմասնակցեն նաև կայծակնային խաղի (բլից) Եվրոպայի առաջնությանը, որի գործակից ֆավորիտը Զավեն Անդրիասյանն է: