Ռուսաստանը 4 տարով զրկվել է օլիմպիական խաղերին, միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից
դիտումներ: 568
Լոզանում ընթացող կոմիտեի նիստի ժամանակ Ռուսաստանին զրկելու որոշումն ընդունվել է միաձայն: Ռուս մարզիկներն իրավունք չեն ունենա հանդես գալու Ռուսաստանի դրոշի ներքո: Որոշումը վերաբերում է նաև ֆուտբոլին:
Նման որոշման հիմք են հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախությունները, որոնցով փորձ է արվել կոծկել ռուսաստանցի մարզիկների դոպինգ թեստերի դրական արդյունքները (2012-2015 թվականների):
Եթե ռուսական հակադոպինգային կազմակերպությունը` Ռուսադան, չբողոքարկի WADA-ի որոշումը, ապա այն կարող են անել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Պարալիմպիկ կոմիտեն: