Մուայթայի հավաքականի մարզիկները մեդալներ են նվաճել Սոչիում
Ստուգատեսը Ռուսաստանի ամենահեղինակավոր առաջնություններից է: Այս տարի մրցաշարին մասնկացեցին շուրջ 300 մարզիկներ:
Հայ մարզիկները բավական հաջող հանդես եկան` 3-ական ոսկե և բրոնզե, 2-ական արծաթե մեդալներ նվաճելով:
Մնաց Վարդանյանը (անձնական մարզիչ` Նվեր Թորոսյան) 12-13 տարիքային խմբում, 36 կգ քաշային կարգում փայլուն ու դիտարժան մենամարտեր անցկացրեց` եզրափակիչ մենամարտում նոկաուտի ենթարկելով մրցակցին, դարձավ չեմպիոն ու արժանացավ լավագույն տեխնկայի գավաթին:
Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանն Անկախի հետ զրույցում նշեց, որ մասնակցությունը նմանատիպ մրցաշարերին կարևոր է մարզիկների համար. նրանք փորձ են ձեռք բերում, հմտանում են` զգալով պայքարի շունչը: Այդ ամենն էլ, իր հերթին, նպաստում է, որ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ավելի վստահ ու լավ հանդես գան: