Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից կազմակերպվող «Սփյուռքի ակտիվ մասնակցությունը պետականաշինության գործընթացներին» խորագրով սփյուռքի հարցերին նվիրված տարեկան համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 15-17-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Միքայել Զոլյանը եւ Սարգիս Ալեքսանյանը:
Ուզբեկստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 19-24-ը Տաշքենդ կգործուղվի ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը: